Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի

Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի
13.11.2020 | 22:25

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի: Մարդասիրական հարցերը Լեռնային Ղարաբաղում լուծելու թեմայով քննարկման ժամանակ նա ասել է. «Հուսով եմ, որ մենք արդեն չենք օգտագործի այդ բառակապակցությունը ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»:

Հուսով եմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը: Դրանցից մեկը, իհարկե, շատ արդիական է»: Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության լրացուցիչ օգնություն: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակը ու բախումներն ամբողջությամբ դադարեցվել են:

Դիտվել է՝ 2408

Մեկնաբանություններ